Լիոնել Մեսսին ընտանիքի հետ հանգստի ժամանակ ենթարկվել է հարձակման

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 29, 24News

1

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Իբիցայում ընտանիքի հետ հանգստի ժամանակ անծանոթի կողմից ենթարկվել է հարձակման: Ականատեսը տեսանյութը հրապարակել է Twitter-ի միկրոբլոգում:

«Իբիցայում երեկույթի ժամանակ տղամարդը հարձակվել է և կռվի բռնվել Մեսսիի հետ: Երբ Մեսսին փորձել է պատասխան հարված տալ, թիկնապահները թույլ չեն տվել»,- ասված է տեսանյութի մեկնաբանության մեջ:

Նշվում է, որ հարձակվողը փորձել է սադրել ֆուտբոլիստին, որպեսզի վերջինս նույնպես ներքաշվի կռվի մեջ: Արդյունքում ոչ ոք չի տուժել: