Երևան-Վիեննա թռիչքը չի կայացել, պատճառը տեխնիկական է․ Քաղավիացիա

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

մեկնարկ

Երևան-Վիեննա՝ հուլիսի 30-ի թռիչքը, որի մեկնարկը նախատեսված էր առավոտյան 04:40 րոպեին, չի կայացել տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ասել են, որ ուղևորների մի մասն արդեն փոխել է տոմսերը, մյուսները սպասում են թռիչքին։ Նրանք ապահովված են սննդով և ջրով։

Քաղավիացիայից, սակայն, չեն հստակեցրել՝ ինքնաթիռը ե՞րբ պատրաստ կլինի թռիչքի: