Ֆրանսիայում ակտիվացել է Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 30, 24News

1

Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում երկուշաբթի  սեյսմիկ ակտիվության փուլ է մտել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը: Այդ մասին հաղորդել Է կղզու պրեֆեկտուրան:

«Այսօր տեղական ժամանակով 05:13-ին սեյսմիկ ակտիվությունից հետո արձանագրվել է մագմայի բարձրացում դեպի մակերեւույթ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Պիտոն դը լա Ֆուռնեզի հրաբխագիտական դիտարանի տվյալներով՝ ակտիվության աղբյուրը գտնվում է  հրաբխի հյուսիսային կողմում: Կղզու իշխանությունները հայտարարել են տագնապ՝ սահմանելով դեպի այդ շրջան մարդկանց մուտքի և մերձակայքում ինքնաթիռների վայրէջքի արգելք: Պիտոն դը լա Ֆուռնեզ լեռը գտնվում է Ռեյունիոնի հարավ - արևելքում: