Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ում․ ուղևոր տեղափոխելու հարցը վերածվել է ծեծկռտուքի

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

ծեծ

«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ծառայողները հերթական դեպքն են բացահայտել «Զվարթնոցի» տարածքում։ Օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ վիճաբանություն կատարելու կասկածանքով տեղի ոստիկանները գծային բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 34-ամյա Սպարտակ Մ․-ին և Փարաքար գյուղի բնակիչ 31-ամյա Վահան Ա․-ին։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ նշված անձինք «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ, դրսի հատվածում ուղևոր տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, այնուհետև հասարակության ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել։

Ոստիկանները պարզել են նաև, որ այդ ընթացքում բռունցքով հարվածել է Սպարտակ Մ․-ի դեմքին՝ վնասելով ձախ աչքը։

Մինչ տուժածը դատաբժշկական փորձաքննության կենթարկվեր, պարզվել է, որ վիճաբանության ընթացքում Սպարտակ Մ-ին հարվածել է ոչ թե այլ քաղաքացի, այլ Վ․ Այվազյանը։ Այդ կերպ ասած՝ վիճաբանողները փորձում են մոլորեցնել իրավապահներին, սակայն դա նրանց չի հաջողվել։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։