Սիսակյան փողոցում հրավառություն անողը տուգանվել է 100 000 դրամով

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Հուլիսի 30-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանությունում մի քաղաքացուց ահազանգ ստացվեց, որ Սիսակյան փողոցի տներից մեկի մոտ հրավառություն է: 

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների միջոցառումներով ճշտվեց հրավառությունը կատարողի ինքնությունը:

Նա նույն օրը բերվեց ոստիկանություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, տունգանքը՝ 100 000 դրամ:

Հարգելի՛ քաղաքացիներ, վերստին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, լռության ժամին չիրականացնել հրավառություններ: Ոստիկանությունը հետևողականորեն հայտնաբերում է օրինախախտներին և ենթարկում պատասխանատվության: