Ռևանշիստական նկրտումներ ունեցողները համախմբվում են, որ x պահի իրենց քայլն անեն. Աղազարյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 30, 24News

Պարբերաբար տեղի ունեցող բողոքի ակցիաները մեծամասամբ ուղղորդված են, և միշտ պարզ է լինում՝ որտեղից է այդ ուղղորդումը: 24TV-ի եթերում այդ մասին հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Նա նշել է, որ ռևանշիստական նկրտումներ ունեցող անձինք կան, որոնք համախմբվում են, որպեսզի իքս պահի իրենց քայլն անեն:

Պատգամավորը խոսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ նշելով, որ գեղեցիկ չի լինի, եթե օրինակ ինքը կողմ քվեարկի կոնվենցիային, սակայն հանրությանն ասի, թե այլ դիրքորոշման է եղել: Կոնվենցիայի վավերացման հարցը խմբակցությունում դեռևս պետք է քննարկեն, որպեսզի ընդհանուր եզրահանգման գան:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։