Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Մանուկ Վ.-ն՝ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

Հուլիսի 30-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 62-ամյա Մանուկ Վ.-ն, որը 2018թ. դեկտեմբերի 10-ից հետախուզվում էր ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում է  ոստիկանության մամուլի ծառայությունը։