ՊՆ խոսնակն անդրադարձել է զինվորների համար նախատեսված մսի հիգիենիկ նորմերի խախտումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍ 31, 24News

միս

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են զինծառայողների համար նախատեսված միսը տեղափոխում բեռնատար մեքենայի թափքում՝ արևի տակ։

  
«Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորների միանշանակ կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»,-գրել է նա։