Վերացվեց «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա արգելքը

ԵՐԵՎԱՆ ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

1

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր՝ հուլիսի 31–ին  կայացած դատական նիստում դատավոր Մեսրոպ Մակյանի որոշմամբ վերացվեցին ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի տեսակցությունների վրա դրված արգելքը: Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը. նրանք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։ Նրանք չեն ընդունում առաջադրված մեղադրանքները։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։