Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը օգոստոսի 1-ին է Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 31, 24News

Երվանդ

Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այդ մասին տեղեկացնում է Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողովը, որը ստեղծվել է ՀՀ վարչապետի որոշմամբ։

Վերջին հրաժեշտը օգոստոսի 2-ին է՝ ժամը 12:00-14:00-ը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հուղարկավորությունը` Կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ 2-րդ մուտք՝ Վարդաշենի կողմից):