Ուշադրություն՝ «մեծ կոմբինատորը» Հայաստանում է

Ashot rigoryan

Այսօր երևանյան մամուլի ակումբներից մեկում լրատվամիջոցների հետ հանդիպեց Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը, ով հերթական անգամ Երևանում է բազմամիլիոնանոց ներդրումների խոստումներով: Հիշեցնենք, որ սույն «գործարարն» այն անձնավորությունն է, ում ներդրումների փուչ լինելու մասին խոսել են 2008-ից սկսած Հայաստանի բոլոր կառավարությունները: 24News-ը հանդես էր եկել Գրիգորյանի գործունեության մասին պատմող մի քանի լրագրողական հետաքննություններով, որոնցում ապացուցվում էր վերջինիս ինքնակոչ, սնանկ և անվճարունակ  լինելը:  Հենց նույն Գրիգորյանի մասին էին խոսել նաև Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները, ովքեր վերջինիս շառլատան էին անվանել: Հետաքրքիր է, թե ով է այժմ Գրիգորյանի հերթական զոհը: Ի դեպ, վերջինս դատի է տվել 24News-ին, որի մեկնարկին մենք անհամբեր սպասում ենք և խոստանում վերջինիս գործունեության մասին նորանոր բացահայտումներ: 
Ինքնակոչ «դոկտոր» Գրիգորյանի մասին մեր բացահայտումները ներկայացնում ենք ստորև: