Կարեն Կարապետյանն է ստորագրել կոնվենցիան, հիմա թիմակիցները քննադատում են մեզ. Ենգիբարյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

«Մեր երկիրը ստանձնած միջազգային պարտավորություններ ունի»,-խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի մասին՝ 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, ապա տեղեկացրել, որ կոնվենցիայի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն, խմբակցությունը վերջնական դիրքորոշում չունի:

Պատգամավորը հիշեցրել է, որ կոնվենցիան ստորագրվել է 2018 թվականի հունվարին՝ նախորդ իշխանության օրոք:

«Կարեն Կարապետյանն է ստորագրել կոնվենցիան, իսկ հիմա նրա թիմակիցները քննադատում են մեզ»,-նշել է Ենգիբարյանը:

Պատգամավորը խոսել է նաև դատաիրավական համակարգում առկա խնդիրների մասին:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։