Ալավերդցիները բողոքի ավելի մեծ ցույց կկազմակերպեն՝ ճանապարհներ ու երկաթգիծ փակելով․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

«Փաստ»-ը գրում է․ «Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակ­վել։ Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։

«Փաստ» թերթի լրագրո­ղի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունը հայտնեցին՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանություն­ների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։ Նրանք դժգո­հում էին նաև իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են։ 

Ի դեպ, տեղացիները նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայ­րահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սև» ցուցակներում։ Թերթի զրուցակիցներից մեկը, որպես քաղաքի մտավորականության ներ­կայացուցիչ, նշեց, որ ալավերդցիները պատրաստվում են հերթա­կան անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով։ Նա նաև հավելեց, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաև ճանապարհներն ու եր­կաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաև քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում