Դավիթ Գրիգորյանի նկատ­մամբ խափանման միջոց չի ընտրել․նշանակվել է փորձաքննություն․ Ժողովուրդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1, 24News

դավիթ Գրիգորյան

Ինչպես հայտնի է, Հատուկ քննչա­կան ծառայությունը ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մա­սով (պաշտոնեական կեղծիք կատա­րել) մեղադրանք է առաջադրել Երեւա­նի ընդհանուր իրավասության դատա­րանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ։ Նշենք, որ դատավոր Դա­վիթ Գրիգորյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

«Ժողովուրդ» օրաթերթին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտ­նի դարձել։ Մասնավորապես, նախաքննական մարմինը՝ ի դեմս ՀՔԾ-ի, չնայած նրան, որ դատավորի նկատ­մամբ խափանման միջոց չի ընտրել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով դատահամակարգչատեխնիկական փոր­ձաքննություն է նշանակել եւ փորձա­գետներին է տրամադրել դատավորին պատկանող համակարգիչը, ինչպես նաեւ նրա օգնականին եւ քարտուղա­րին պատկանող համակարգիչները, դատավորի աշխատասենյակից առգ­րավված կրիչները։ Նշենք, որ չի բա­ցառվում, որ առաջիկայում քրեական գործով հարցաքննության հրավիրվեն դատավոր Գրիգորյանի քարտուղարն ու օգնականը։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյա­նի աշխատասենյակում խուզարկու­թյուն էր կատարել հուլիսի 17-ին, ես աշխատասենյակը կնքվել էր։ Այնուհետեւ պարզ դարձավ, որ խուզարկու­թյունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում քննվող գործի շրջանակներում։