Վարդան Ղուկասյանի որդին հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է զորակոչից

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչերից խուսափելու համար Թ.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության հերթական  զորակոչերից խուսափելու համար Ս.Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

 Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Ս․ Ղուկասյանը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝  Սպարտակ Ղուկասյանը։