Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի նախագահին՝ այդ երկրի Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի  Մաուրերին  Շվեյցարիայի Ազգային տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ արձանագրում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարա­բերությունները շարունակում են զարգանալ և ընդլայնվել, ինչի մասին է վկայում տարեսկզբի մեր հանդիպումը Դավոսում:

Հայաստանը շահագրգռված է առավել խորացնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունը և համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարո­ղանանք նոր լիցք հաղորդել ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների բարեկա­մա­կան կապերի վրա հիմնված հայ-շվեյցարական փոխգործակցությանը՝ երկկողմ հե­տաքրքրու­թյուն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Շվեյցարիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»: