Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու մեկնարկի համար անհրաժեշտ է 181 մլն դրամ․ Անանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Կառավարությունը՝ օգոստոսի 1-ի նիստի ժամանակ հավանություն տվեց ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:

Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21,5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ 4,5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար, մնացած տարածքում ստեղծվելու է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:

«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո ՊԵԿ նախագահին հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ: