Օգտվելով քաղաքացու ինքնավնասման փորձից՝ մեր շատ հայրենակիցներ բեռները փախցրել են․ Անանյան

ԵՐԵՎԱՆՀՈՒLԻՍԻ 31, 24News

Դավիթ

Բագրատաշենի մաքսակետում բեռը մաքսազերծելու օրինական պահանջին ընդդիմացած և ինքնավնասման փորձ կատարած քաղաքացու բեռը բուժօգնություն ստանալուց հետո ամբողջ ծավալով մաքազերծվել է, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բեռն ամբողջ ծավալով մաքսազերծվել է: Նա վերցրել է բեռն ու գնացել», - ասաց Անանյանը:

Դիտարկմանն՝ դա շոո՞ւ է եղել, ՊԵԿ նախագահը նշեց, որ չէր ցանկանա այդպիսի որակում տալ, մինչդեռ այդ դեպքին հետևել են այլ իրադարձություններ:

«Այդ գործընթացի ժամանակ, երբ մեր ծառայողները բոլորը զբաղված են եղել կամ օգնություն ցույց տալով կամ ուշադրությունը շեղվել է, շատ հայրենակիցներ օգտվել են իրավիճակից և բեռները փախցրել են: Կարծում եմ՝ մեկը մյուսի հետ կապ չուն, այդ շոուն չէին կազմակերպել, որ կարողանային բեռներ տանել, բայց ուզում եմ ուշադրությունը հրավիրել նրան, որ մեր կողքին կան մարդիկ, որոնք օգտվում են իրավիճակից», - ասել է Անանյանը: