Թրամփի որդուն Մոնղոլիայում ձի են նվիրել․ նրան անվանակոչել են «Հաղթանակ»

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ Բերոն Թրամփին Մոնղոլիայի իշխանությունների նվիրած ձիուն «Հաղթանակ» անունն է տրվել, հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Նախագահը շնորհակալություն է հայտնել նվերի համար:

Նշվում է, որ կենդանին դեռևս Մոնղոլիայում է, և երկրի իշխանությունները խնդրել էին, որ ամերիկյան վարչակազմը կամ հենց Բերոնը նրա համար անուն ընտրեին:

Մոնղոլիայում նման նվերն ավանդական է համարվում: Նախկինում ձի են նվեր ստացել Պենտագոնի  նախկին ղեկավարներ Դոնալդ Ռամսֆելդը և Չակ Հեյգելը, ինչպես նաև ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որոնք տարբեր ժամանակներում ասիական պետություն են այցելել:

Սպիտակ տան ղեկավարը, տեսնելով ձիու լուսանկարը, այն գեղեցիկ է անվանել: