«13-րդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարը կնկարահանվի հայազգի ռեժիսորի ֆիլմում

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 01, 24News

1

«13-րդ թաղամաս» ֆիլմի գլխավոր դերակատարը համաձայնություն է տվել մասնակցել ծագումով հայ ռեժիսոր Ռոբերտ Դեֆի ֆիլմի նկարահանումներին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ֆիլմի պրոդյուսեր Եկատերինա Միխայլովան։

«Մասնակցությունը հաստատել է ֆրանսիացի հայտնի դերասան Բիբի Նասերին, ինչը մեր ֆիլմին միջազգային մակարդակ դուրս գալու հնարավորություն է տալիս»,- ասել է Միխայլովան։

«Վալտեր» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում նախորդ դարի 90-ական թվականներին։ Գլխավոր հերոսը (ֆիլմը կրում է նրա անունը) աշխատում է Մոսկվայում՝ աշխեղկ շինարարության վրա։ Ողբերգական նորությունը նրան ստիպում է վերադառնալ հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ՝ մորը փրկելու կամ թաղելու համար։ «Սա ներբող է որդիական սիրո մասին»,- ասել են ֆիլմի հեղինակները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասաններ Սամի եւ Բիբի Նասերիները Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել էին Երեւան։