Ղազախստանը որոշել է օրինականացնել Հայաստանում ավտոմեքենաների գնումը

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

մեքենա

«Kursiv.kz»-ն գրում է, որ Ղազախստանի արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Ամանիյազ Երժանովը պատմել է երկրի բնակիչների կողմից Հայաստանում ավտոմեքենաների գնումն օրինականացնելու կառավարության ծրագրերի մասին։

Ըստ պաշտոնյայի՝ ղազախստանցիներն այժմ գալիս են Հայաստան, ժամանակավոր կացության իրավունք են ձեռք բերում և ԱՄՆ-ից ներմուծված ավտոմեքենաները գնում Հայաստանի քաղաքացուն հավասար իրավունքով՝ չվճարելով լրացուցիչ մաքսատուրքեր: Այնուհետև հայկական համարանիշերով մեքենաները տարվում են Ղազախստան։

«Եթե բնակչությունը ցանկանում է նման մեքենաներ գնել, չպետք է պայքարենք դրա դեմ: Ընդհակառակը, դա պետք է օրինականացնել, որպեսզի վաղը մեր քաղաքացիներն օրենքի առաջ խնդիրներ չունենան: Պետք չէ մեքենաներ գնել` Հայաստանում ժամանակավոր հաշվառման կանգնեցնելով, ապա դրանք բերել տարանցիկ համարներով։ Ավելի լավ է մեքենան բերել, գրանցել ու օրինական ճանապարհով վարել այն։ Իսկ հիմա ստացվում է, որ նրանք ո՛չ այստեղ են հարկեր վճարում, ո՛չ այնտեղ»,- ասել է փոխնախարարը:

Նա նաև տեղեկացրել է, որ հայկական համարանիշերով մեքենաներ վարելը Ղազախստանում խնդիրներ է ստեղծում ճանապարհային ոստիկանության համար, քանզի այդ մեքենաները կարող են խախտել ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվություն չենթարկվել: