Բաթում - Երևան գնացքը հարվածել է զբոսաշրջիկի, նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 1, 24News

բաթում-երևան

Բաթում քաղաքից ոչ հեռու գտնվող Չաքվի բնակավայրի երկաթուղային կայարանում Բաթում – Երևան երթուղին իրականացնող գնացքը հարվածել է տղամարդու: Վերջինս մահացել է, գրում է apsny.ge-ն՝ երկրի ներքին գործերի նախարարությանը հղումով:

Կայքի տվյալներով՝ զոհը 41-ամյա օտարերկրացի է: Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցներ, սակայն տուժածի կյանքը փրկել չի հաջողվել:

Դեպքի առթիվ երկաթուղային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում հետաքննություն է տարվում: