Աֆղանստանում երեխաների աչքի առաջ գլխատել են «Թալիբան» խմբավորման անդամի

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News

1

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն Աֆղանստանում երեխաների աչքի առաջ գլխատել են են «Թալիբան» խմբավորման անդամին, գրում է The Washington Times-ը:

Ահաբեկիչների հրապարակած տեսանյութի կադրերն ուսումնասիրվել են Մերձավոր Արևելքի զանգվածային լրատվամիջոցների հետազոտման ինստիտուտի կողմից: Ինստիտուտի տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել երեխաների աչքի առաջ, որոնք ողջունել են զինյալների գործողությունները:

Տեսանյութում «Թալիբան»-ի անդամը կարմիր համազգեստով է: Կազմակերպությունը նրան Աֆղանստանի Քունար շրջանի ահաբեկիչներից մեկն է ճանաչել: