ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 02, 24News
ԱՄՆ-ում 23 տարեկանում մահացել է երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր եղբոր՝ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու թոռնիկը՝ Սիրշա Քենեդին:
Մահվան պատճառը պաշտոնապես չի հաղորդվում, սակայն The New York Times պարբերականի տվյալներով՝ աղջիկը մահացել է թմրանյութի գերդոզավորումից: Աղջկա դիակի մոտ թմրամիջոցներ են հայտնաբերվել: Դեպքը տեղի է ունեցել Մասաչուսեթսի տանը:
1961-64 թթ Ռոբերտ Քենեդին, եղբոր նշանակմամբ, զբաղեցրել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնը: Եղբոր մահից հետո մասնակցել է նախագահական ընտրություններին, սակայն 1968 թվականին նրա դեմ ևս մահափորձ է կատարվել, և նա մահացել է: