Պայթյունի փաստով սպանության փորձի, ապօրինի զենք ձեռք բերելու հատկանիշով հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնել է քննչական կոմիտեն։

Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ-ի 34–104 –րդ հոդվածի 2–րդ մասի 6–րդ կետի հատկանիշներով, որը սահմանում է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 –րդ հոդվածի 1–ին հատկանիշներով, որը սահմանում է ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռքբերելը, պահելը: 

Դեպքի վայրում այս պահին աշխատում են քննիչները:

ԱԻՆ-ը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի, ճանապարհի երթևեկելի հատվածում առաջացել է մոտ 60 սմ խորությամբ, 1,5 մ լայնությամբ և մոտ 5 մ երկարությամբ փոս: Պայթյունի հետևանքով վնասվել են «Patriot Nissan» և «Range Rover» մակնիշների ավտոմեքենաները: 

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Range Rover»-ը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելո» մականվամբ՝ Մելիք Մանուկյանինն է։ Ավտոմեքենաները պայթյունի ընթացքում եթևեկելիս են եղել կամրջի վրայով: