Իշխանությունն ավելի ամրացավ իջևանյան դեպքերով. Տավուշի մարզպետ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

«Մենք ժառանգել ենք մի կառավարման համակարգ, որի շարժիչ ուժը եղել է կոռուպցիան, այսինքն՝ այդ համակարգը ուղղակի ծառայել է կոռպցիային, և իրեն որպես համակարգ շարժել է կոռուպցիան»,-24TV-ի եթերում նման տեսակետ է հայտնել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:  

«Մենք եկել ենք իշխանության և այսօր ասում ենք, որ այլևս կոռուպցիա պետք է չլինի, և մենք մեր կառավարման համակարգում լրջագույն փոփոխությունների կարիք ունենք»,- նշում է Չոբանյանն ու հավելում, որ այն դժվարությունները, որոնց մենք հանդիպում ենք այսօր մեր կառավարման ընթացքում, պետք է ունենան հարակից հետևանքներ, այդ թվում՝ էմոցիոնալ, և դա նորմալ է:

Տավուշի մարզպետն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին առնչվող մի շարք կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: