«Մարտի 1»-ի գործով 15-20 դերակատարներ կան, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News

«Մարտի 1-ի իշխանազավթումը, Սահմանադրական կարգի տապալումը ծրագրավորված, կազմակերպված հանցագործություն է եղել», այդ մասին 24TV-ի եթերում հայտարարել է նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշել է, որ «Մարտի 1»-ի գործով առնվազն 15-20 դերակատարներ կան, որ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Այդ իրադարձություններին մասնակցել է կառավարությունը՝ բոլոր անդամներով, Ազգային ժողովը՝ իշխող մեծամասնությամբ, դատական ամբողջ իշխանությունը:

Ջհանգիրյանի համոզմամբ՝ հնարավոր չէ՝ միայն երկրի նախագահը կարողանար հարյուրից ավելի մարդկանց դատել ու դատապարտել: Ըստ նրա՝ մասնակցություն են ունեցել նաև դատախազությունը, նախաքննական մարմինները, ոստիկանությունը:

Նախկին զինդատախազը լիահույս է, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ կբացահայտվի:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։