Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ մեքենան փախցրած անձը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News  

1

Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրում քննչական գործողությունների ընթացքում իրեղեն ապացույց «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան փախցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»։

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ այդ անձը ձերբակալված է։

Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 12․20-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրից մի քաղաքացի առանց տեղում գործողություններ իրականացնող իրավապահների թույլտվության, պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկով հեռացել է՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել էր դեպքի վայր։