Կալիֆորնիայի լողափերից մեկում ժայռաբեկոր է պոկվել․ 1 զոհ, 2 վիրավոր

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News  

1

Կալիֆորնիա նահանգի հարավում գտնվող լողափերից մեկում ժայռաբեկորի ընկնելու հետևանքով երեք մարդ մահացել է, ևս երկուսը վնասվածքներ են ստացել, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  Միջադեպի ժամանակ լողափում մեծ թվով մարդիկ են հանգստացել:

Կանանցից մեկը տեղում մահացել է, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում՝ ստացած վնասվածքներից:

Ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավորապես փակել է լողափի այդ հատվածը: