Խոշոր հրդեհ՝ Մոսկվայի նախկին արտադրական նշանակության շենքում․ ներգրավվել են ուղղաթիռներ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News   

1

Օգոստոսի 3-ի վաղ առավոտյան Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել նախկին արտադրական նշանակության շենքում:

Նախնական վարկածի համաձայն՝ հրդեհի պատճառ է դարձել բաց կրակի օգտագործումը:

Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է հրշեջներից մեկը: Կրակը մարելու համար ներգրավվել են ուղղաթիռներ: Հրդեհի ընդգրկած մակերեսը կազմել է 5 հազար քառ. մետր, փլվել են շենքի ծածկեր:

Բաց կրակի մարումը տևել է 5 ժամ: Կա շենքի փլուզման վտանգ: