ՊՆ-ն կուժեղացնի հսկողությունը Եռաբլուրում․ վնասված գերեզմանաքարերը նախկին տեսքին կբերվեն

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 03, 24News   

1

 Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից ձեռնարկվում են միջոցներ՝ Եռաբլուրում վնասված գերեզմանաքարերը նախկին տեսքին վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման դեպքերը բացառելու, հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը․

«Մենք միջոցներ ենք ձեռնարկում հետևանքների վերացման ուղղությամբ և փորձելու ենք այնպես անել, որ հետագայում նման դեպքերը բացառվեն»։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հերքեց լուրերը, որ բանակում ճնշումներ ու դաստիարակչական միջոցառումներ են իրականացվում աթեիստների նկատմամբ: