Ինչքա՞ն աշխատավարձ է ստանում Զելենսկին նախագահի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Զելենսկի

«Hromadske.ua»-ը, հղում անելով Պետական գործերի կառավարման վարչությանը, գրում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստանում է նույնքան աշխատավարձ, որքան իր նախորդը՝ Պյոտր Պորոշենկոն: Այս մասին հայտնում է ՝ :

Հունիսին Զելենսկին ստացել է 28 000 գրիվնա աշխատավարձ՝ մոտ 1100 դոլար: Նշվում է, որ նախագահը հավելավճարներ կամ պարգևավճարներ չի ստացել:

Ի պատասխան ուկրաինական լրատվամիջոցներից մեկի հարցման՝ վարչությունը հայտնել է, որ երկրի նախկին նախագահը՝ Պյոտր Պորոշենկոն, 2018 թվականին աշխատել է  336000 գրիվնա, բայց գումարն ուղղել է բարեգործական հիմնադրամին: