ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
«Վերադարձնենք մեզ ընտրությունների իրավունքը» պահանջով Պուշկինի անվան հրապարակում այսօր հերթական չարտոնված հանրահավաքն է սկսվել։ Ինչպես նախորդները, սա ևս ուղեկցվում է զանգվածային ձերբակալություններով: Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ ձերբակալվածների թիվը գերազանցում է 300-ը, նրանց թվում կան անչափահասներ։
Ավելի վաղ հայտնել էնք, որ Մոսկվայում հուլիսի 14-ից քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են սկսվել: Մասնակիցները պահանջել են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:
Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև ներկայացվող ուղիղ եթերում։