Չգիտեմ՝ նախարարը վարչապետի հետ համաձայնեցրե՞լ է ինձ աշխատանքից ազատելը, թե՞՝ ոչ. Խաչիկյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը 24TV-ի եթերում մեկ անգամ ևս վերահաստատել է, որ իր պաշտոնանկությունը պայմանավորված էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ սեփական թիմով աշխատելու ցանկությամբ: Սակայն Խաչիկյանը կարծում է՝ նախարարությունը ՍՊԸ չէ, որ կարևորվի սեփական թիմով աշխատանքը:

«Դա չպետք է նախարարի հայեցողությամբ լինի, քանի որ վարչապետն է փոխնախարար նշանակում և ազատում»,-24TV-ի եթերում ասել է Խաչիկյանը:

Ճշգրտմանը՝ վարչապետը նախապես տեղյա՞կ է եղել Բադասյանի՝ փոխնախարարին պաշտոնից ազատելու որոշմանը, Խաչիկյանն ասել է. «Չգիտեմ՝ նախարարը վարչապետի հետ համաձայնեցրե՞լ է, թե՞՝ ոչ, բայց 4 ամիս առաջ վարչապետն ինձ տեսել է այդ թիմում»:

Նախկին փոխնախարարը խոսել է նաև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ՝ նշելով, որ արդարադատության նախարարությունում այնքան առաջնահերթություններ կան, որ կոնվենցիան օրակարգ բերելը  ժամանակավրեպ է:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։