Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ

ԵՐԵՎԱՆ , ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

1

Օգոստոսի 3-5-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես` Երևան, Արագածոտնի մարզի Աշտարակ  քաղաքներում և Վայոց ձորի մարզի Գետափ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: