Արգենտինայում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հայ բնակչուհին

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

1

Արգենտինայի Ռոսարիո քաղաքում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին բնակչուհին՝ Ասանա Սարգսյանը, որը օգոստոսի 4-ին կդառնար 98 տարեկան: Այս մասին հայտնում է Diario Armenia պարբերականը:

Ասանան ծնվել է 1921 թվականին Դիարբեքիրում: Եղել է ամենամեծն ընտանիքի հինգ երեխաներից (Կարապետ, Անժելա, Միհրան, Լևոն): Ցեղասպանությունից Ասանան միայն այն էր հիշում, որ թուրքերը կոտորել են իր ողջ ընտանիքը, սակայն նրա հիշողություններն աղոտ են եղել:

1926-ին նա եղբոր՝ Կարապետի և մայրիկի՝ Օղիդա Հովհաննիսյանի հետ Մարսելից նավով տեղափոխվել է Արգենտինա: Այստեղ ծանոթացել է ցեղասպանությունից մազապուրծ եղած Կիրակոսի հետ: Նրանք ամուսնացել են և ունեցել 3 երեխա, 10 թոռ և 10 ծոռ: Լուսանկարներից մեկում Ասանան պատկերված է թոռան հետ, իսկ մանուկ հասակում՝ հոր՝ Ավետիսի: