Վանեցյանը ծանոթացել է Վայոց ձորում կառուցվող ֆուտբոլի խաղադաշտերի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 5, 24News

վանեցյան646

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն աշխատանքային շրջայց է կատարել Վայոց ձորի մարզում, որտեղ ավարտական փուլին են մոտենում ՀՖՖ-ի կողմից  պատվիրված 40/20 չափի թվով 10 խաղադաշտերի կառուցման աշխատանքները, տեղեկացնում են  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, այցի շրջանականերում Արթուր Վանեցյանը մասնավորապես եղել է Գլաձոր համայնքում՝ տեղում ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին, մարզում ֆուտբոլի զարգացման հարցերով քնարկումներ է ունեցել տեղական և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

ՀՖՖ նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու ի վեր  կարևորել է Հայաստանում ֆուտբոլը հավասարաչափ զարգացնելու անհրաժեշտությունը՝ որպես օրինակ բերելով այս պահին Վայոց Ձորում և Գեղարքունիքում ընթացող 25 խաղադաշտերի կառուցուման աշատանքները, ՀՖՖ-ի կողմից մարզերում իրականացվող այլ ծրագրերն ու նյութական օժանդակությունը: Հանդիպման ընթացքում Արթուր Վանեցյանը զրուցել է նաև մանկապատանեկան թիմերի խաղացողների հետ, նրանց կոչ արել ավելի լավ մարզվել: Վանեցյանը հույս է հայտնել, որ ոչ հեռու ապագայում Վայոց ձորի թիմերի սաներից շատերը կհայտնվեն տարբեր ակումբներում ու տարբեր տարիքային խմբերի հավաքականներում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս