Կահիրեում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը 17 է, կան նաև վիրավորներ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

բակո

Եգիպտոսի մայրաքաղաքում առնվազն 17 մարդ Է զոհվել, եւս 32-ը` վիրավորվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից: Այդ մասին հայտնել Է արաբական հանրապետության առողջապահության նախարար Խալյա Զեյդը: ՆԳ նախարարության տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել ՃՏՊ-ն, որը տեղի Է ունեցել Կահիրեի կենտրոնական մասի Մանյալ շրջանում՝ առափնյակի երկայնքով ձգվող ավտոճանապարհին:

Ավտոմեքենան մեծ արագությամբ դուրս Է եկել հանդիպական գոտի, որտեղ բախվել Է այլ մեքենաների, ինչը ուժգին պայթյունի Է հանգեցրել: Պայթյունից տուժել Է միջադեպի վայրից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա գտնվող Քաղցկեղի ազգային ինստիտուտի շենքի ճակատամասը: Բուժհաստատության մի քանի տասնյակ հիվանդներ տարհանվել են:

Եգիպտոսի ուժայինները շարունակում են պարզել տեղի ունեցածի պատճառները:
Նախնական տվյալների համաձայն՝ պայթյունի պատճառ Է դարձել թթվածնի բալոնը, որը գտնվում Էր Քաղցկեղի ազգային ինստիտուտի տարածքում կայանված ավտոմեքենայում:
Պայթյունի վայրում հրդեհ Է ծագել, որն արդեն մարված Է, միջադեպի վայրում երթեւեկությունը վերականգնված Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: