Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

1

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից,  օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի,  հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգեւոր դասին եւ հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը: