Հանրապետությունում վերջին 12 ամիսների գնաճը 1,7 % է․ ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

գնաճ

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2019 թ. հուլիսը 2018 թ. հուլիսի նկատմամբ, կազմել է 1,7 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1,9 % գնանկում: Վիճակագրական այս ցուցանիշներն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ սպառողական գները նվազել են 2,2-1,7 %-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր, Վաղարշապատ և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գների մակարդակը նվազել է 1,9 %-ով:

խմիչք

2019 թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,7 % գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 23,3 % և 17,3% գնանկումը:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հուլիսին հունիսի համեմատ բանջարեղենի գները նվազել են 22,3-16,1 %-ով, այդ թվում՝ գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Աշտարակ քաղաքում: 

1
Յուղեր և ճարպեր ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4,3%, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 1,2 % գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 4,9 %, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 1,0 % գնանկում

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 5,1% գնաճ, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 0,9% գնանկում:

ձու
Ձվի գինը 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ աճել է 38,9%-ով, իսկ 2019 թ. հունիսի համեմատ գրանցվել է 2.7% գնանկում: 

Մսամթերքի ապրանքախմբում 2019 թ. հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ գրանցվել է 3,0 % գնաճ, իսկ 2019 թ. հունիսի համեմատ՝ 0,4 % գնանկում: 

2019 թ. հուլիսին հունիսի համեմատ ձկան և ծովամթերքի գները նվազել են 0,2 %-ով, հացաբուլկեղենի և ձավարեղենի, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի գները՝ 0,1 %-ով: Միաժամանակ հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային խմիչքի՝ 0,2 % և ծխախոտային արտադրատեսակների 1,1 % գնաճ:

ձուկ