Մահացել է «Կարմիր քմերների» առաջնորդը․ ՄԱԿ-ի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 05, 24News   

 

93-տ

1

արեկանում մահացել է Կամբոջայի «Կարմիր քմերների (լեզու)» առաջնորդ Նոուն Չին, որն անցյալ տարի մեղադրվել էր ցեղասպանության կազմակերպման համար, հաղորդում է BBC News-ը:

Կամբոջայի Դատարանների արտակարգ պալատի ներկայացուցիչը հայտնել է, որ Չին մահացել է հիվանդանոցում: Մահվան պատճառը չի հրապարակվում:

Չին երկրորդ դեմքն էր ռեժիմի առաջնորդ Փոլ Պոտից հետո, որը ղեկավարում էր Կամբոջան 1975-1979 թվականներին:

Ենթադրվում է, որ «Կարմիր քմերների» կառավարման ժամանակաշրջանում Կամբոջայում զոհվել է շուրջ 2 միլիոն մարդ:

2018 թվականին, ՄԱԿ-ի աջակցությամբ, դատարանը դատապարտել էր Նոուն Չիին ցմահ ազատազրկման: