Դատավորը «Դոն Պիպոյին» թույլատրեց բուժման նպատակով բացակայել Հայաստանից

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

ԱԱԾ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է քրեական աշխարհի հետ կապ ունեցող Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) բուժման նպատակով մեկ ամսով բացակայել հանրապետությունից։ Որոշումը կայացել է գործով դատական նիստի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ դատավորը լրագրողներին արգելել էր  տեսանկարահանել դատական նիստը։ Մեղադրող դատախազ Էդգար Արսենյանը տեսանկարահանմանը չէր առարկել, սակայն գործով ամբաստանյալ Արթուր Ասատրյանը և նրա պաշտպանները դեմ էին արտահայտվել։ Լրագրողներն առաջարկել էին  դատարանին պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարել մասնակի և թույլ տալ տեսանկարահանել դատավորին և մյուս կողմին։ Դատավորը մերժել էր միջնորդությունը։

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ միաժամանակ ՀՀ ՔՕ 38-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը։