«Հաղ-թա-նա՛կ, հաղ-թա-նա՛կ»․ արցախցիները հանրահավաքը մեկնարկեցին վանկարկումներով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

«Հաղ-թա-նա՛կ, հաղ-թա-նա՛կ»․ ացախցիները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի հանրահավաքը մեկնարկել են վանկարկումներով։ Ելույթներից առաջ Պարգև Սրբազանի գլխավորությամբ ներկաներն աղոթք են արել։

Ելույթ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկու հայկական պետությունների ղեկավարները եռամիասնության՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, կոչ են արել։

Ելույթները ժամանակ առ ժամանակ ընդհատվել են Վերածննդի հրապարակում հավաքված ներկաների վանկարկումներով։

Ուղիղ եթերն Արցախից հետևե՛ք հետևյալ հղումով։