ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում կազմակերպված ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներակացրել է կառավարության ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակը:
Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել Հայաստանի բնակչության ավելացման խնդիրը՝ հասցնելով այն 5 միլիոն մարդու:
«Ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 մլն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը:
Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհնգապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն հինգ հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 00 աշխատող սթարթափ։
Յոթնապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել առաջատար երկնրերի առնվազն առաջին քսանյակում:
Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը։
Ապահովել առողջապահական ծառայությունների 100 % -ոց հասանելիություն, և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և կամ Աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ եւ շախմատի Աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը»,- ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ այս թվերը վերաբերում են նաև Արցախին։
«Արցախը Հայաստան է և վերջ»,-ասել է Փաշինյանը։