Պաշտպանը տեսանյութ է հրապարակել ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

Մարդու իրավունքների պաշտպանը կանանց նկատմամբ բռնության և ընտանիքում բռնության կանխարգելման հարցում Պաշտպանի դերին, ինչպես նաև օրենքի իրազեկմանը նվիրված ծրագրի շրջանակում հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ընտանիքում բռնության կանխարգելման վերաբերյալ:

Ամուր ընտանիք, ապահով միջավայր և առողջ հասարակություն ունենալուն աջակցելու կոչ պարունակող տեսանյութը հեռարձակվելու է նաև մարզային հեռուստաընկերություններով։