Դանիելին անվանել էի «ստախոս», ինձ դատի էր տվել, և ես դատը հաղթեցի․ Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

Դանիել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ, օգոստոսի 5–ին հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Այդ մասին 24News-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Քաղաքացիական ակտիվիստ, «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Դանիել Իոաննիսյանի՝ դեմ ներկայացրած դատական հայցը հաղթել է։ 

«Եթե հիշում եք, Դանիել Իոանիսյանը որոշել էր ստախոսությամբ պաշտպանել ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին, ինչի կապակցությամբ ես Դանիելին անվանել էի ստախոս: Դանիելը ինձ դատի էր տվել և ես երեկ դատը հաղթեցի:

Կարծում եմ՝ այսուհետ բոլոր օրինական հիմքերն ունեմ Դանիել Իոանիսյանին ստախոս անվանելու»,-գրել է Նարեկ Մալյանը։

Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը դատական հայց էր ներկայացրել նախկին ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի դեմ իրեն ստախոս անվանելու համար։

Հայցվորը պահանջել էր հատուցել իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար` ներկայացնելով 300 000 դրամի փոխհատուցման պահանջ։

Դատարանին ներկայացրած հայցադիմումի համաձայն՝ Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին ֆեյսբուքյան «Live»–ի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է ասել Դանիել Իոաննիսյանին՝ նրան անվանելով ստախոս։

Գործի քննության ընթացքում պատասխանողը դիրքորոշում է հայտնել, որ հայցադիմումի մեջ նշված արտահայտությունները կատարվել են 2019 թվականի հունվարի 7-ին (մեկամսյա ժամկետը լրացել է հունվարի 7–ին) , ուստի խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝  հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով: Այսպիսով, դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի՝ պատվին և արժանապատվությանը վիրավորանք հասցնելու համար 300 000 ՀՀ դրամ գումար փոխհատուցելու պահանջի մասին, մերժել:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին մեկ ամսվա ընթացքում: