Կառավարության անդամներ կգործուղղվեն Արցախ և ՀՀ մարզեր․ կներկայացվեն հաշվետվություններ

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոտսոսի 5–ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Արցախի Հանրապետություն գործուղելու մասին որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղ. Ստեփանակերտ):

2. Տիգրան Ավինյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Այլ որոշմամբ Փաշինյանը վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին գործուղել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:

2. Վլադիմիր Կարապետյանի և Վահե Հակոբյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին և վարչապետի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»:

Նույն ժամանակահատվածում և նույն երթուղով վարչապետը ևս մեկ գործուղման որոշում է ստորագրել։

«1. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի օգոստոսի 5-7-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն:

2. Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման օրապահիկի, գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ և Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,– ասվում է որոշման մեջ:

Նույն օրը վարչապետը ստորագրել է մեկ այլ որոշում, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի օգոստոսի 6-8-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն:

2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված բոլոր ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: