Վաճառողուհու գողացված դրամապանակը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍ 6, 24News

դրամապանակ

Օգոստոսի 5-ին, ժամը 19-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մթերային խանութի մի վաճառողուհի հաղորդում է տվել, որ ցերեկը խանութի սրահից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և փող:

Նույն օրը, ժամը 21-ին, քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ջրվեժի 5-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: