Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ դառնալ. վարչապետի խորհրդականը՝ «Պոբեդայի» մասին

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

1

Ավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Շիրակ» օդանավակայանից չվերթներ իրականացնող «Պոբեդա» լոուքոսթերի շուրջ ստեղծված իրավիճակին։ Գրառումը՝ ստորև. 

«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունն ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումն, իբր, ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում 3 տարբերակ․

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ-որ ճանապարհով նրանց հասած «RyanAir»-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են իրենք էլ օգտվեն դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: Նաև` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել:

Հետո նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Այ սա է օտար ընկերություննեերի վրա հույս դրած ապրելը:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա»։