Սև ծովում լողալու արգելքը Աջարիայի հատվածում հանվել է

ԵՐԵՎԱՆ ՕԳՈՍՏՈՍԻ 06, 24News   

1

Սև ծովի վրացական ափին տեղումները դադարել են, և այժմ արևոտ եղանակ է։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:

«Աջարիայի (Բաթումի, Քոբուլեթի, Չաքվի, Գոնիո, Կվարիաթի, Սարփի) հատվածում փոթորկի վտանգ այլևս չկա, և ծովում լողալու արգելքը հանվել է։

Գուրիայի (Ուռեկի, Շեքվեթիլի) և Սամեգրելո-Վերին Սվանեթի (Անակլիա) տարածաշրջանների առափնյա հատվածներում դեռևս պահպանվում է փոթորկի վտանգը»,-ասված է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: